Շիրակի փողոցում վրաերթի ենթարկված հեծանվորդը մահացել է
07.06.2019 10:59
ՃՏ պատահարներ
Հունիսի 6-ին, ժամը 14.45-ին, Երևանի Շիրակի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հեծանվորդ Վարդան Հովսեփյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով ՝ մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: