ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

11.10.2019 12:49 ՃՏ պատահարներ

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Խանջյան փողոցում «ՀԱՅԱՍԱ» մոտոցիկլը բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. 21-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Արտաշիսյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 03.20-ին, Երևանի Արագածի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2170» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վեդի-Գինեվետ ճանապարհի 6-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ջրատարը. 39-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան և «ԷՌՍԻ» մոտոցիկիլետը. 31-ամյա մոտոցիկլիտսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 61-ամյա վարորդը և «Տոյոտա»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին «ՎԱԶ-211540» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև գազատար խողովակների հենասյուներին և բախվել փողոցի պարսպին. 29-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: