ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

19.02.2019 10:42 ՃՏ պատահարներ

Փետրվարի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բեկնազարյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Ջիպ»-ը բախվել է կայանած «Նիսան»-ին, ապա ընթացող «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաների. «Օպել»-ի և «Հոնդա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 12.20-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21070» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես» -ի 81-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 19.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 16-ամյա և 18-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 26 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին. 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մոսկվիչ-21412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21083» և «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Մոնտերո»-ի վարորդը և «ՎԱԶ 21083»-ի 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին բախվել է «ԿԱՄԱԶ-53112» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան բախվել է շրջադարձ կատարող «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Միցուբիշի Պաջեռո»-ի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 18-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շահումյան և Մայակովսկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: