Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 21-ին, ժամը 14.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մոտոցիկլ. 20-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 21-ին, ժամը 09.55-ին, Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 21-ին, ժամը 15.45-ին, Երևանի Պ. Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 21-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Թալին-Արմավիր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2112-ի» 31-ամյա վարորդը, 35-ամյա ուղևորը և «ԳԱԶելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 21-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Թալին-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԳԱԶ-52-ի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ջրատարին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 21-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 29-ամյա վարորդը և «Օպելի» 35-ամյա ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 17-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդվել էր 7-ամյա աղջկան մարմնական վնասվածքներով տեղափոխելու մասին. երեխայի մայրը նշել էր, որ նա ընկել է:
Հուլիսի 21-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ 7-ամյա աղջիկը վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: