Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.00-ին, Երևանի Գ. Չաուշի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.10-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Ֆորդ», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 45-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 01.40-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. դեկտեմբերի 22-ին, ժամը 19.35-ին, «Միցուբիշիի» 32-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 22.35-ին, Երևանի Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա և 15-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.50-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21144-ի» 25-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 74-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121»-ի 32-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Օպել Զաֆիրայի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-221015» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-221015-ի» 34-ամյա վարորդը և երկու ուղևորները, «ԲՄՎ-ի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 33-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի փոսը:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է աղբամանին, այնուհետև՝ ճամփեզրին կայանված «ԳԱԶ-3102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդեսի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ջրատարը. 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: