Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 24-ին, ժամը 04.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 39-ամյա քաղաքացին և հայտնել, որ վնասվածքները ստացել է փետրվարի 23-ին, ժամը 15.40-ին, Երևանի Խանջյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Նույն օրը պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 09.20-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 12.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել ավտոբուս և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա. «Հոնդայի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 05.15-ին, Երևանի Երևանյան խճուղու և «Կարգո» բեռնային համալիր տանող ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա Ֆիտի» 42-ամյա վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել շտապօգնության բրիգադի կողմից:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արազափ-Մարգարա գյուղամիջյան ճանապարհին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Վարդանաշեն-Երասխահուն գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, այնուհետև բետոնե աղյուսին. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Օխտար բնակավայրում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչին. «Ֆորդի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 10-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Նոյեմբերյան ճանապարհի 135-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: