ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.12.2020 12:45 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.49-ին, տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲԻԴ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյանց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Աբովյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել» 74-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենան և տրակտորը. «Օպել Վեկտրայի» 45-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում 31-ամյա քաղաքացին ձյունագնաց վարելու ընթացքում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. 56-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 10-ամյա ուղևորը, «Նիսանի» 33-ամյա վարորդը և երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.35-ին, Երևանի Շերամի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ Սորենտո» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 25-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները և «Ֆորդի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 22-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2109-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտան Դեմիրճյան փողոցին միացնող կամրջի վրա իրար են բախվել «Լեքսուս», «Միցուբիշի», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 24-րդ կմ-ին «Դոջ Կալիբրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.40-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իր բնակարանում բուժօգնություն են ցուցաբերել միայնակ բնակվող 83-ամյա քաղաքացու, որը իրարամերժ տեղեկություններ է հայտնել, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկելու կամ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 35-ամյա քաղաքացի:
Պարզվել, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ալվանք գյուղից սար տանող ճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 35-ամյա վարորդը շրջադարձ կատարելիս կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 10 մետր գլորվել:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: