Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.50-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 6 ամսական ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գայի պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Արարատի մարզի Դալար գյուղի տներից մեկի պատին և դարպասներին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Արևշատ-Լանջազատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Դվին-Այգեստան ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացո, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 37-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու և 7-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 08.05-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի կայարանամերձ հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա աղջնակ, որի մայրը հայտնել է, որ երեխան վնասվածքները ստացել է Կապանի Մ. Ստեփանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 20-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու և դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 22.30-ին «Ֆոլքսվագեն Պասատի» 20-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: