ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2 զոհ, 2 վիրավոր. վթար Գյումրի-Բավրա ճանապարհին

30.12.2024 12:15 ՃՏ պատահարներ
2 զոհ, 2 վիրավոր. վթար Գյումրի-Բավրա ճանապարհին

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.40-ին, Գյումրի-Բավրա ճանապարհին՝ Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները։ «ՎԱԶ-21099» մեքենայի վարորդ 34-ամյա Սևակ Վ.-ն և ուղևոր 31-ամյա Անի Է․-ն տեղում մահացել են, իսկ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: