Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 10-ին, ժամը 08.10-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների. «Նիսանի» 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
«Նիսան» մակնիշի ավտոմեքենան այրվել է:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 21.10-ին, Երեւանի Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ջիպ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 14.20-ին, Երեւանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 12.50-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Նիսան», «ԳԱԶ-2705» և կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2705-ի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Հրազդան-Զովաբեր ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրակայանի ցանկապատին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խ. Հայրիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 34-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է մարտի 8-ին՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Պարզվել, որ մարտի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԲելԱԶ» ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԲելԱԶ-ի» 34-ամյա վարորդը կրծքավանդակով խփել է մեքենայի ղեկին և ստացել մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-16 ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆրեկ Լայնեռ» բեռնատարի. «Մերսեդեսի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: