1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

15.08.2018 13:34 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

...
Օգոստոսի 14-ին, ժամը 19.00-ին, «Դեւյվու» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողոտայում մոտ բախվել է ճանապարհի բաժանարար քարե արգելապատնեշին եւ կողաշրջվել. 35-ամյա վարորդը եւ 34-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 14-ին, ժամը 16.15-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Հիգեր», «ԳԱԶ-24» եւ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 31-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 14-ին, ժամը 03.30-ին, 78-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքում «Շտապ օգնության» ավտոմեքենայի սրահում, տեղափոխման ժամանակ, ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 13-ին, ժամը 23.15-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ թիվ 8 երթուղու՝ անհայտ վարորդի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 38-ամյա ուղեւորուհուն օգոստոսի 14-ին, ժամը 01.20-ին, տանը բուժօգնություն է ցուցաբերել «շտապ օգնության» խումբը:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 14-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 28,5 կմ-ին իրար են բախվել«ՎԱԶ-2107» եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ին, Գյումրի քաղաքի Տերյան եւ Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 18-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել. 63-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: