ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.07.2020 12:53 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 29-ին, ժամը 23.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 30-ամյա ուղևորը, «Սամանդի» 29-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 18.00-ին, ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 28-ին, ժամը 16.30-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և «Հիգեր» ավտոբուս. «Նիսանի» 23-ամյա ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 19.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար քարին. 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 21.20-ին, ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.35-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. Հիվանդանոց տեղափոխված 20-ամյա քաղաքացին «Կիայի» ուղևորն է։
Հունիսի 30-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև «Կիայի» 21-ամյա ուղևորուհին:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 19.30-ին, Երևանի Քանաքեռի Շրջանցիկ թունելից Քանաքեռավան տանող ճանապարհին «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 30-ին, ժամը 11.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 29-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Օպել», «Ֆորդ», «ԶԻԼ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 74,5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագենի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 30-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Գոռավան-Արարատ ճանապարհի 2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Ջետայի» 36-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 35-ամյա քաղաքացի և հայտնել, որ փողոցում ընկել է:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է հունիսի 26-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 30-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 318-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 30-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Մ-16 միջպետական ճանապարհի 46-րդ կմ-ին՝ Կողբ բնակավայրի վարչական տարածքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: