ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

02.06.2020 12:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Մայիսի 31-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 31-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պատին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 31-ին, ժամը 22.00-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 31-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի և Գյուլիքեխվյան 1-ին նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 51-ամյա վարորդը ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Աբովյան-Երևան ճանապարհին իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատար և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 16.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Յամահա» մոտոցիկլետի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Սպանդարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 4-րդ կմ-ին «ՅՄԶ» տրակտորը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շրջվել. 28-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Աբովյան» հիվանդանոցի հարևանությամբ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 63-րդ կմ-ին «ԿամԱԶ 6520» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 57-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է շրջադարձ կատարող «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սյունիքի ու Երևանյան խճուղի փողոցների հատման խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: