1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

03.03.2020 11:20 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 2-ին, ժամը 08.50-ին, Երեւանի Ֆուչիկի և Աբելյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 09.30-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 11.30-ին, Երեւանի Տիտոգրադյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 13.20-ին, պոլիկլինիկայից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 95-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12.30-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայում վարորդի կտրուկ արգելակելու հետևանքով ավտոբուսի սրահում ընկնելիս:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Թոթովենցի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին, ապա գազատար խողովակին, ծառերին ու էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 02.50-ին, Երեւանի Ազատության պողոտայի և Հ. Ներսիսյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո», «Մերսեդես» և «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը և «ԳԱԶ» մակնիշի մեքենայի տասնմեկ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***


Մարտի 2-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140-ի» 26-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Էլարի փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 34-ամյա վարորդը քթի շրջանում ստացել է վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: