ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

03.06.2020 12:31 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 1-ին, ժամը 21.50-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 08.10-ին, Երևանի Ազատության պողոտայում՝ «Երազ» զբոսայգու մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 29-ին, ժամը 16.00-ից ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21093-ի» 23-ամյա ուղևորուհին հունիսի 2-ին, ժամը 16.30-ին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 15.45-ին, Երևանի Շովրոյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Երևան մայրուղու 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Արագյուղ-Սարալանջ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է մայիսի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Հայկավան գյուղի գերեզմանատան մուտքի դարպասին բախվելու հետևանքով։
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Դեու Կալոս» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև «Օպել Վեկտրա» ավտոմեքենան առաջ ընթանալով՝ բախվել է «Սուբարու Լեգասի» մակնիշի ավտոմեքենայի. «ՈւԱԶ-469-ի» 29-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 2-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա փողոցում «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: