Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 3-ին, ժամը 15.20-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 08.30-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 10.30-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, Երևանի Թոթովենցի և Մոլդովական փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 18.50-ին, Երևանի Ահարոնյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բազալտե պատնեշին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Այգեզարդ գյուղում «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում իրար են բախվել «Մերսեդես ML» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «ԳԱԶ-31105-411» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Նիսան X -Տրաիլ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Աստրան» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեռախոսային բաժանարար արկղին. «Օպել Աստրայի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվել ներքև. 31-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: