1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

05.02.2019 10:03 ՃՏ պատահարներ

Փետրվարի 4-ին, ժամը 18.45-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդդը Երևանի Բաղրամյան, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 4-ին, ժամը 19.50-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 23.50-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տիչինայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Հովնաթանի և Մեծարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 4-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 28-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ փետրվարի 3-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին: Բուժօգնության դիմողը «ՎԱԶ-2107»-ի վարորդն է։
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 4-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: