Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 4-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 19.50-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 28-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 19.45-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել», «Ֆորդ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը, 36-ամյա ուղևորուհին և «Ֆորդի» 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 14.30-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21101», «ՎԱԶ-21124», «Միցուբիշի» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101-ի» 36-ամյա վարորդը և «Միցուբիշիի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 09.30-ին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: