1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

06.03.2020 12:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 5-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում իրար բախվել են «ՎԱԶ-2106» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզի Արևածագ գյուղում «Բելոռուս» տրակտորի անվադողի պայթելու հետևանքով տրակտորը կողաշրջվել է. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 5-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բազալտե սալաքարերին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 5-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Տոյոտան» բախվել է Անկախության փողոցի տներից մեկի պատին. «Տոյոտայի» 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Որոտանի և Չարենցի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել տուն:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: