Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
06.04.2020 11:02
ՃՏ պատահարներ
Ապրիլի 5-ին, ժամը 17.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21214-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա գյուղում «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան ընկել է առվակը. 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: