ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

07.04.2020 12:23 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 6-ին, ժամը 15.15-ին, Երևանի Տեր-Գրիգորյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սասնա Ծռերի փողոցում իրար են բախվել «ԿԻԱ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ-ի» 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 23.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և «ԶԻԼ-4502» բեռնատար. «Նիսանի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 13.00-ին, Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պարսպին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 5-ին, ժամը 23.55-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 34-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 7-ին, ժամը 00.15-ին, Երևանի Գայի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա արգելապատնեշին. 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշեն գյուղում իրար են բախվել «Հոնդա Էլիսոն», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Մերսեդեսը» բախվել է ճամփեզրին կայանված մեկ այլ «Մերսեդեսի». առաջին «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծիածան-Հովտամեջ գյուղերի ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 36-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Քաջարան-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: