Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 6-ին, ժամը 05.40-ին, Երևանի Հերացու և Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 19.55-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 00.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 18.40-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել», «ՈւԱԶ-39094» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 23-ամյա ուղևորուհին օգոստոսի 6-ին, ժամը 12.00-ին, մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 12.15-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 12.45-ին, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 83-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի տներց մեկի ցանկապատին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս գյուղում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել. «Տոյոտա Կորոլայի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երևանյան խճուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մեղրի-Ծավ-Կապան ճանապարհի 51-րդ կմ-ին «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: