Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09.20-ին, Երևանի Շիրակի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ինքաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.55-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել չորս «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կրայսլեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 05.40-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արագած գյուղից Ծաղկալանջ տանող ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի «Գոմեր» կոչվող հանդամասում տրակտորն ընկել է ձորը. 64-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Գուգարք գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի սյանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում բախվել է ռեստորանային համալիրի պարսպին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Կապանի Ռ. Մինասյան փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատարի հենասյանը. 55-ամյա վարորդը մարմնական վասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Նավուր-Իծաքար ճանապարհին իրար են բախվել «ՈւԱԶ» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-ի» 56-ամյա վարորդը, 4-ամյա ուղևորը և «Ուրալի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, ապա բախվել կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.50-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և կայանված «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեուի» 59-ամյա վարորդը և «ԲՄՎ-ի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 56-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բլրակին և կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-ի» 25-ամյա վարորդը, 31-ամյա ուղևորը և «ԲՄՎ-ի» 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել վթարի հետևանքով տուժած ևս մեկ քաղաքացի:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Կենտրոնական փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» 61-ամյա ուղևորուհին և «Օպելի» 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի քարե պարսպին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գրիբոյեդով-Խորոնք գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 54-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենային բեռնված խոտի հակերը թափվել են հանդիպակաց ուղղությամբ երթևեկող «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վրա. «Շեվրոլեի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Շնող-Թեղուտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074-ի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 274-րդ կմ-ին «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 105-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «IZH» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.50-ին, Երևանի Սեբաստիայի և Վանթյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.45-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում «ԶԻԼ» բեռնատարը բախվել է ճամփեզրի կրպակին, ինչի հետևանքով կրպակում գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդնաոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101-ի» 18-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վարդաձոր գյուղում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 17-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101-ի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի. «ԲԻԴ-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սյունիք բնակավայրում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» և «Դաֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: