1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.05.2020 11:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 7-ին, ժամը 20.10-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 7-ին, ժամը 18.35-ին, Երևանի Գ.Մահարու և Նոր Արեշի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 7-ին, ժամը 21.05-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել 50-ամյա քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում վարորդը կարմիր լույսի տակով անցնելիս բախվել է իրենց մեքենային, կան տուժածներ։ Ապա տուժողի կինը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը կանգնեցրել է իրենց «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան՝ մեքենայի ձայնային ազդանշան տալու հետ կապված պարզաբանումների համար, ապա մեծ արագությամբ ընթանալով` վրաերթի է ենթարկել իր 68-ամյա ամուսնուն և հեռացել. ամուսինը ստացել է մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ալավերդի-Սանահին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 51-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 8-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Շեվրոլե Կրուզ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն. նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: