Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
ԼՐԱՑՎԱԾ 13․05․20
Մայիսի 10-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում իրար են բախվել «Օպել» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարուի» 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 8-ին, ժամը 19.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 8-ին, ժամը 01.10-ին, Երևանի Նոր Արեշի 19-րդ փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 48-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար բախվել են «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 9-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ա. Խաչատրյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Նիսան», «Օպել» և կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 9-ին, ժամը 14.45-ին, Երևանի Տիչինայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և պատին. 52-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 9-ին, ժամը 09.00-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «MTR» մոտոցիկլը. 22-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 8-ին, ժամը 23.45-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Լեռնապար-Ծիլքար ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը և բախվել ծառին. 18-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 9-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է իրենց բակում հորեղբոր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան պատին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան-Ջրվեժ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո «Մերսեդեսի» հետնամասին է բախվել մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենա. կայանված «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Մերսեդեսի» 51-ամյա վարորդին շտապօգնության բրիգադը բուժօգնություն է ցույց տվել տեղում:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 10-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պարսպին և կողաշրջվել. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 10-ին, ժամը 06.05-ին, Երևանի Սեբաստիայի և Վանթյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երեք «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 10-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևանի Սայաթ-Նովայի և Սարգիս Սևանեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Լոռու մարզի Կաթնառատ գյուղում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 10-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: