Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին և մայրաքաղաքում
...
Օգոստոսի 10-ին, ժամը 2.30-ին Հասրաթյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ միմյանց են բախվել «Օպել» և «Հոնդա» մեքենաները, այնուհետև «Մերսեդեսը» բախվել է վթարված «Հոնդային», ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
..
Օգոստոսի 7-ին, ժամը 16.25-ին Շիրակի փողոցի թիվ 2/2 հասցեի մոտ միմյանց են բախվել «Ռենո», «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21074» մեքենաները, ինչի հետևանքով «Ռենոյի» ուղևորը օգոստոսի 10-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 2.20-ին մի քաղաքացի վարելով «Մերսեդես» մեքենան, Մայրաքաղաքային խճուղում բախվել է բաժանարար եզրաքարին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում մի քաղաքացի վարելով «Մերսեդես-Բենց Ե 124» մեքենան, Երևան-Մեղրի ճանապարհի 84-րդ կմ-ի Լանջառ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնյա պատնեշին ու գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում մի քաղաքացի վարելով «ՎԱԶ-2121» մեքենան, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է «ՄԱԶ» բեռնատար մեքենայի հետնամասին, ինչի հետևանքով նա և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 22.45-ի սահմաններում մի քաղաքացի, վարելով «Օպել Աստրա» մեքենան, Լուկաշին-Նորավան 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի հարակից բետոնե սյանը և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածներով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 21.15-ի սահմաններում մի քաղաքացի վարելով «ՎԱԶ 21053» մեքենան, Արմավիր Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես E 320-ին», ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 7-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ- 2107» «ՎԱԶ-2121» մեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121-ի» վարորդ Մարատ Թադևոսյանը տեղում մահացել է, իսկ մյուս մեքենայի վարորդն ու «ՎԱԶ- 2121-ի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են <<Մարտունի>> բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը՝ Մանյա Միրզոյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում միմյանց են բախվել 2 «ՎԱԶ-2121» մեքենաները, ինչից հետո մեքենաներից մեկը կորցնելով կառավարումը բախվել է չգործող բենզալցակայանին՝ վնասելով մետաղյա թիթեղները:
Վթարի հետևանքով ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 20.40-ի սահմաններում, մի քաղաքացի վարելով «ՌԱՑԷՌ» մակնիշի մոփեդը, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին կողաշրջվել է և մարմնական վնասվածքով տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 21-ի սահմաններում, մի քաղաքացի վարելով «ՎԱԶ-2105» մեքենան, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 10.20-ին, մի քաղաքացի վարելով «ՎԱԶ-2107» մեքենան, Գետափ-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել մի պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
...
Օգոստոսի 10-ին, ժամը 06.30-ի սահմաններում, մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը և մարմնական վնասվածքով տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: