1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

12.02.2020 10:28 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «Հունդաի», կայանված «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե պատնեշին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գլինկայի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու և տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի:
Կատարվում է քննություն։

Լրացված 13․02․20

***
Փետրվարի 11-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ախուրյան քաղաքի Ախուրյան խճուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան սահքի ենթարկվելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրայի» 43-ամյա վարորդը և 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: