1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

12.05.2020 11:43 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 11-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես», «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 11-ին, ժամը 16.50-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 24-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 11-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 11-ին, ժամը 17.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցից Եռաբլուր պանթեոն տանող ճանապարհին իրար են բախվել «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 12-ին, ժամը 00.50-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 12-ին, ժամը 01.30-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 11-ին, ժամը 21.00-ին, Վանանդ-Հուշակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդի» երկու ուղևորները և «ՎԱԶ-2106-ի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 29-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 11-ին, ժամը 12.20-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: