Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 11-ին, ժամը 06.30-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 11.00-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 13.15-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հայասա» մոտոցիկլետ. 27-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 14.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և ավտոբուս. ավտոբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 19.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 15.35-ին, Երևանի Փափազյան և Հր. Քոչարի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 19.40-ին, Երևանի Վ.Վաղարշյան-Ա.Ավետիսյան փողոցների խաչմերուկին «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 02.55-ին, Երևանի Դ. Անհաղթի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենջ Ռովերի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 18.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Հինո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 34-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 59,3-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-318» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-320»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վանաձորի Զ. Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա», «Հունդաի Սոնատա» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 42-ամյա վարորդը և «Օպել Աստրայի» 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ազատության հրապարակում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Արծվաբերդ-Այգեձոր ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: