Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
ԼՐԱՑՎԱԾ․ 23․05․20
Մայիսի 12-ին, ժամը 10.20-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «Ռովեր», «Օպել» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 70-ամյա վարորդը և «Ռովերի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սարյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Հունդաի», «Լեքսուս» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 03.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 07.30-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում իրար են բախվել «ԲԻԴ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 11.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երեք «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 08.00-ին, Երևանի Դավիթ Բեկի և Սարի թաղի 15-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԶԻԼ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 11-ին, ժամը 21.30-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «ԿԻԱ», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 22-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է օրեր առաջ Դարակերտ գյուղում տեղի է ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ մայիսի 3-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ բուժօգնության դիմածը «ՎԱԶ-21063-ի» վարորդն է:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ», «Օպել» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 68-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 16.30-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից մինչև ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան և Շահումյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 11-ամյա որդուն, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 243-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սարալանջին. 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 12-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Տեղ-Գորիս ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: