1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

13.12.2018 10:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 08.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու և Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.20-ին, Երևանի Չարենց փողոցում իրար են բախվել «Հոնդա», «Դեու», «ՎԱԶ-21140» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.25-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10.45-ին, Երևանի Վրացական և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԿԱՄազ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.20-ին, Երևան Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի ուղևորին տեղում բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության խումբը:


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.20-ի, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Մարքսի և Ներսիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-Ց 140» մակնիշի ավտոմեքենա Երևան-Մեղրի ճանապարհի 57-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել, այնուհետև մեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Մերձավան գյուղի Երևանյան խճյուղում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ Շախմատի տան դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ախուրյան-Կառնուտ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: