1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

14.02.2020 11:53 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 13-ին, ժամը 20.00-ին, Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը. բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՍԻՍՈՒ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21101», «Ֆորդ Տրանզիտ», երեք «Օպել Աստրա», «Տոյոտա Ալտեզա», «Նիսան Տիդա», «ԲՄՎ» և «ԳԱԶ-311000» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներից մեկի 31-ամյա վարորդը, մյուսի 24-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-21101-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 03.15-ի սահմաններում, Վանաձորի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքում «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը. 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-X5» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 158-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: