Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մայիսի 13-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կիևյան կամրջի վրա իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «HAYASA» մոտոցիկլ. 31-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 00.25-ին, Երևանի Արտաշիսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. մոպեդավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ա. Հովհաննիսյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-53» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 06.20-ին, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի 40-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 45-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 60-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: