Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում
...
Օգոստոսի 13-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը եւ 63-ամյա ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 01.30-ին, Երեւանի Վահագնի թաղամասի Հատիս-Բազում փողոցների խաչմերուկում առանց համարանիշի քառանիվ ամենագնացը կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 11.50-ին, Երեւանի Տ.Պետրոսյան փողոցում իրար են բախվել թիվ 35 երթուղու «ԳԱԶել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 64-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 04.20-ին, Երեւանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 30-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 21.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 25-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Հուլիսի 29-ին, ժամը 07.20-ին, Երեւանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21051» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21051»-ի վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 14-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Բջնիի խճուղում` Աղվերան գյուղի վարչական տարածքում, բախվել է էլեկտրական սյանը, կողաշրջվել։ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 70-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. 33-ամյա վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի գետափնյա փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց 180» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. 39-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի. տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Կ.Հալաբյան փողոցի 2-րդ խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-31029» եւ «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31029»-ի 41-ամյա վարորդը եւ «Նիսան Ֆուգա»-ի 33-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 0.5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. 27-ամյա երկու վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-53» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: