Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել», «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա վարորդը և « Մերսեդեսի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 02.20-ին, Երևանի Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.30-ին, Երևանի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21063», «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.15-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև վերջինս բախվել է էլեկտրասյանը. «ԲՄՎ-ի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ցանկապատին. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մրգաշեն-Նոր Արտամետ ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «ԶԻԼ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.15-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագենի» վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, ապա մեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.25-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, Աղձք-Տեղեր ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. մեքենան այրվել է, իսկ 42-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել նաև 17-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 09.35-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է սեպտեմբերի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ապարան քաղաքում «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով. ինքը «Նիսանի» ուղևորն է եղել:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 51-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 85-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Հունդաի էլիսոն» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի էլիսոնի» 83-ամյա ուղևորուհին և «Միցուբիշի Պաջերոյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մխչյան գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 5.50-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բորա», «Վոլվո» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց Սպրինտեր» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 39-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.00-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ . «ՎԱԶ-2107-ի» 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Գ. Զիրոյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 51,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Մերսեդեսի» 23-ամյա վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21213-ի» վարորդը և «ԳԱԶ-2705-ի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.00-ին, Գյումրի-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: