1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

15.04.2020 12:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Լրացված 27․04․20


Ապրիլի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան-Բաղանիս գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Սկանիա» բեռնատարի. «Օպելի» 76-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 18.20-ին, Երևանի Հրազդանի կիրճում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել գետը. 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և «ՆՋ» մոտոցիկլ. 24-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 15.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Բաջաջ» մոտոցիկլը բախվել է կայանված «ՄԱՆ» բեռնատարի. 35-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 45-ամյա ուղևորը, «Ֆորդի» 34-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 249-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց. 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 127-րդ կմ-ին «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: