1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

15.05.2020 11:35 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 13-ին, ժամը 23.30-ին, Երևան քաղաքի Մ-15 ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 22-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 20.30-ին, Երևանի Սոֆիայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 14.50-ին, Երևանի Հաղթանակ կամրջի և Ծ. Իսակովի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 47-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 13-ին, ժամը 22.45-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և երկաթե ցանկապատին. 24-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մ. Ավետիսյան և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103-ի» 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 90-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղի սարերում «ԻԺ» մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 29-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Գրանդիսի» 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 45-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 14-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: