ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

15.06.2020 12:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մահարու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ծղուկ-Սառնակունք գյուղերի սարերում «Տրակտոր T-050» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, աջակողմյան հատվածով կողաշրջվել է. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 12.27-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 22-ին, ժամը 06.45-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 04.15-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. 49-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 26-րդ կմ-ին «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա երկու աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 14-ին, ժամը 00.10-ին, Երևանի Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 14-ին, ժամը 01.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 22.10-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 27-ամյա վարորդը և 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 14-ին, ժամը 18.30-ին, Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 14-ին, ժամը 21.40-ին, Երևանի Զ. Սարկավագի և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 20-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վերին Արտաշատից Արտաշատ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին՝ Պարույր Սևակ գյուղի հատվածում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 74-ամյա վարորդը և 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 54-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 15 մետր բարձրությունից ընկել Սևանա լիճը. 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի և Գետափնյա փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3129-ի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշ ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 106-րդ կմ-ին գլխիվայր շրջվել է. 48-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: