ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.07.2020 13:28 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 16.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66 և 74 տարեկան երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 16.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 23.40-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ինֆինիտին» բախվել է կայանված «Նիսան», «Հոնդա» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաների. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 22.50-ին, Երևանի Գայի պողոտայի, Քոչարյան և Գյուլիքեխվյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ազատության պողոտայում մոտոցիկլը կողաշրջվել է. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 09.00-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Կամարակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 78-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում. 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին և ընկել ջրատարը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Լեքսուսի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 21-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի և Շարա Տալյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: