Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում
...
Օգոստոսի 15-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոց է դիմել 30-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Երեւան քաղաքում վարելով ավտոմեքենան` ընթացքում արգելակել է, ինչի հետեւանքով քթով հարվածել է ղեկին եւ բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում թիվ 13 երթուղու ավտոբուսի վարորդի արգելակելու հետեւանքով 54-ամյա մի կին ավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 15-ին, ժամը 16.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 15-ին, ժամը 07.55-ին, Աշտարակ-Սասունիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել են «ՎԱԶ-2106» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԶԻԼ-13» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նարեկացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում կողաշրջվել է. 21-ամյա վարորդը եւ 23-ամյա ուղեւորը տեղում ստացել են բուժօգնություն եւ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երեւան ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է հողաթմբին. 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: