ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

17.04.2020 12:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 15-ին, ժամը 16.40-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Սամանդի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 00.15-ին 37-ամյա քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ապրիլի 15-ին, ժամը 23.50-ին, Երևանի Թումանյան փողոցում իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 21.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 00.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ-ի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 11.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, այնուհետև բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 15-ին, ժամը 20.20-ին, 57-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Գյուլիքևխյան և Բակունցի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես C-180» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Կապան-Ծավ ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսի մեջ. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 16-ին, ժամը 19.00-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: