1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

17.06.2020 14:45 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 15-ին, ժամը 23.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 23.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու և 4-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 09.50-ին, Երևանի Նոր Արեշի 3-րդ և Աթոյան փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440-ի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 55,6-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և շրջվել. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ճանապարհին 65-ամյա քաղաքացին մոպեդով վթարի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուն և տեղափոխել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում իրար են բախվել «Նիվա Շևրոլե» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Նիվա Շևրոլեի» 47-ամյա վարորդին շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցույց տվել:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հացավան-Գառնի-Բանավան ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները և «Մերսեդեսի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 16-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո Լոգանի» 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101-ի» 56-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: