1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.06.2020 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 17-ին, ժամը 15.55-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի, Արգիշտիի փողոցի և «Հաղթանակ» կամրջի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա», «Օպել», «ՎԱԶ-2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» և «ՎԱԶ-2121-ի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 16.00-ին, Երևանի «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 5-րդ փողոցի տներից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջառ գյուղի հատվածում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի կցորդը սահել և բախվել է ավտոմեքենային. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 04.20-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 16-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ն» գլխիվայր շրջվել է և հրդեհվել. վարորդները և «ԲՄՎ-ի» 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՖԱՈւ» և «ԶԻԼ» բեռնատարներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 23-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գորիս-Տաթև ճանապարհի 23-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: