ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

18.10.2018 13:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.20-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Հյունդաի» ավտոբուսը. ավտոբուսի 55-ամյա ուղևորուհին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 11.50-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գ. Չաուշի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Հայասա» մոտոցիկլը բախվել է «Տոյոտա»-ին. «Տոյոտա»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21124» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 80-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.50-ին, Երևանի Շարուրի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Միցուբիշի» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106» -ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, Երևանի Գյուլբենկյան և Հ.Էմինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրվանզադեի փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.25-ին, 42-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Շիրվանզադեի փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 09.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 09.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Հունդայի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Հ.Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ-32213» ավտոբուսը. «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ.Ուլնեցու փողոցում բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 07.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել եթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կուտակված քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենան Գոռավան-Արարատ ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ավշար գյուղի հատվածում, բախվել է «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի վարորդը, չորս ուղևորները և «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հայանիստ-Արգավանդ ճանապարհին՝ Խաչփար գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ամբերդ-Լեռնամերձ գյուղերի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմքենաներ. երկու վարորդներն իրենց 25-ամյա ուղեւորներով մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա քաղաքացի և հայտնել, որ ավտոտնակի մոտ ոտքը ոլորվել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքում՝ Ս.Վարդանյանի անվան դպրոցի հարակից ճանապարհին, վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուն՝ պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին և գլխիվայր շրջվել. 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ա.Մանուկյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ա.Մանուկյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: