Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Լրացված 25․02․20
Փետրվարի 18-ին, ժամը 01.10-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորը, «Հունդաիի» 65-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 44-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 13-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իր ավտոմեքենայով մայթեզրին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 22.20-ին, Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 18.20-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆոլքսվագեն» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բակունցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում երթուղային միկրոավտոբուսից իջնելիս:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մոլդովական փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Հայասա» մոտոցիկլը. մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 21.00-ին, Արմավիր-Երևան ճանապարհի Մրգաշատ գյուղում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը և մյուս մեքենայի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում իրար են բախվել «Սուզուկի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 62-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 18-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղի հուշարձանի դիմաց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կենտրոնական ճանապարհից և բախվել էլեկտրական ենթակայանին. 51-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 65-ամյա ուղևորուհին տեղում շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: