Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 18-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. երկու ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի, որը դուրս գալով երթևեկելի գոտուց՝ բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Գոլֆի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացու փողոցում «Մերսեդես Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 04.45-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկում «Նիսան» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենան բախվել է բետոնե սյանը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 298-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121-ի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Բերդ-Տավուշ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21213-ի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: