ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

20.02.2020 11:04 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 19-ին, ժամը 18.30-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Բիդի» 25-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Լրացված 02․03․20

***
Փետրվարի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 19-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում տրոլեյբուսի ընթացքի ժամանակ 48-ամյա ուղևորը կորցնելով հավասարակշռությունը՝ ոտքը խփել երկաթե ձողին և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել «Օպելի», որն էլ բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. «Լեքսուսի» 71-ամյա և «Ֆոլքսվագեն Վենտոյի» 52-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 19-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Լադա Պրիորա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա Պրիորայի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 19-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Բերդ-Չինչին ճանապարհի 13-րդ կմ-ին «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: