ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

20.05.2020 14:07 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 18-ին, ժամը 21.13-ին, Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մինի Կուպեր» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 18-ին, ժամը 20.30-ին, Երևանի Տ. Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 18-ին, ժամը 22.30-ին, Երևանի Աշտարակի խճուղու կամրջի վրա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 00.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 13.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 18-ին, ժամը 16.40-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Իվեկո», «Ռենջ Ռովեր» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԻԼ-ի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բաբաջանյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 17-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 21.15-ին, Երևանի Շոպրոնի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի ճանապարհին երեխա կա ընկած:
Ժամը 21.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի:
Պարզվել է, որ մայիսի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նորաշեն գյուղի Գ. Նժդեհի փողոցում պատանին, գտնվելով «Իժ-2715» մակնիշի ավտոմեքենայի ձևափոխված բեռնախցիկի բաց հատվածում, ընթացքի ժամանակ ընկել է և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում «Մերսեդես Բենց E-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել շինության պատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևանյան խճուղու և Զորավար Անդրանիկի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 42-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Դեմիրճյան-Աբովյան փողոցների խաչմերուկում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: