1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.09.2018 10:52 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Պոնտիակ», «Հոնդա»,«ԳԱԶ-2410» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.10-ին, Երեւանի Կորյունի եւ Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Կիա», «ՎԱԶ-21144» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 31-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գ.Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 05.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վ.Փափազյան փողոցի խաչմերուկում, անհայտ երթուղու տրոլեյբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով, 47-ամյա կինը սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վանթյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե պատնեշին. վարորդը եւ երկու ուղեւորուհիները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խորենացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքնա եւ «Կավասակի» մոտոցիկլետ. 36-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.25-ին, պոլիկլնիկայից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնություն է ստացել 25-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ի սահմաններում, իրենց բակում աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ստեփանավանի Գարգառ գյուղի սկզբնամասում գտնվող ցուցանակի մոտ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհի երթեւեկելի մասից դուրս գալու եւ ինքնավթարի ենթարկվելու հետևանքով, որի ժամանակ քաղաքացին գտնվել է մեքենայում:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 56-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է սեպտեմբերի 18-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում իր «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենային բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը եւ «Նիսան»-ի 35-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը.19.13-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: