1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

21.02.2020 12:42 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 20-ին, ժամը 00.20-ին, Երևանի Հանրապետության հրապարակում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 11.30-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Մ2 մայրուղու խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Արցախի փողոցում միկրոավտոբուսի սրահում ձեռքը բռնակին խփելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 09.25-ին, Երևանի Արաբկիրի 27 և Ռիգայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջիպի» 5-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 20.05-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 09.15-ին, Երևանի Ջիվանու և Սվաճյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21130» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21130-ի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Օձուն-Ալավերդի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը և մոտ 100 մետր գլորվել ձորը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը շտապօգնության բրիգադի կողմից ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 68-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը շտապօգնություն բրիգադի կողմից ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 103-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 23-ամյա վարորդը և ուղևորը, «ՈւԱԶ-ի» 49-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: